Կերտելով կենսակերպ

Մեր գործը չի սահմանափակվում միայն նախագծերի վրա աշխատելով: Մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն անհատի և կյանքի գեղեցկության կապը ուսումնասիրելու համար։ Անհատին ընկալում ենք որպես նախագծման գործընթացի կենտրոնական տարր։
Միջավայրը, որում ապրում ենք, սահմանում է մեր կենսակերպը։ Մենք անում ենք առավելագույնը հաճելի և հարմարավետ միջավայր ստեղծելու համար։

Համահիմնադիրներ
Պորտֆոլիո
Հովնան Շահբազյան, տնօրեն
Ալբերտ Գալստյան, գեղարվեստական ղեկավար

ՄԵՐ ՄԱՍԻՆ

2008թ-ին Ալբերտի և Հովնանի ընդհանուր գաղափարով և համատեղ ջանքերով ձևավորվեց Futuris Architects-ը, որն առաջարկում է ճարտարապետության և ինտերիերի դիզայնի բարձրակարգ ծառայություններ։ Վերջին 15 տարիների ընթացքում մեզ հաջողվել է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։

Ծառայություններ

Մեր ամենօրյա ստեղծագործական աշխատանքի արդյունքում ավարտին ենք հասցրել ավելի քան 537 տարբեր ծավալի նախագծեր։ Մեր առաքելությունը կենսակերպ կերտելն է։ Իսկ ինչու՞ հենց կենսակերպ։ Քանի որ մտքի մեկ թռիչքի շնորհիվ մենք կերտում ենք և՛ մթնոլորտ, և՛ հարմարավետություն, և՛ էլեգանտություն։ Մեր բոլոր նախագծերի իրականացման հիմքում հաճախորդի պատկերացումների ամբողջական իրականացումն է։

FA Convention 2021

ՍՏԵՂԾԵԼՈՎ ԷԿՈՀԱԱՄԱԿԱՐԳ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Ճարտարապետության եւ ինտերիերի դիզայնի ոլորտում նման էկոհամակարգի ստեղծման հայտ է ներկայացնում Futuris Architects ընկերությունը՝ մարտի 30-ին նախաձեռնելով «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը, որը նախատեսված է բոլոր այն ճարտարապետների եւ ինտերիերի դիզայներների համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել աշխատանքի համակարգման ու արդյունավետության բարձրացման մեխանիզմների մասին:

Տեսնել ավելին

Ծանոթացեք

մեր թիմի հետ

Տնօրեն

Հովնան

Գեղարվեստական ղեկավար

Ալբերտ

Արտ տնօրեն

Օֆելյա

պրոեկտի ղեկավար

Վերոնիկա

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Ինտերիերի դիզայներ

Հեղինե

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Ինտերիերի դիզայներ

Անի

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ճարտարապետ

Լիլիթ

Ինտերիերի դիզայներ

Լիա

Ինտերիերի դիզայներ

Ջուլի

Ինտերիերի դիզայներ

Մարիա

ճարտարապետ

Էլիաս

Ինտերիերի դիզայներ

Սիրան

ինժիներ

Արթուր

Մեր արժեքները

Quotes

Մարդիկ

Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է։ Թե՛ մեր աշխատակիցները, թե՛ հաճախորդները, թե՛ առհասարակ մարդիկ մեզ համար հավասարապես կարևոր են։

Quotes

Կորպորատիվ էթիկա եվ ազնվություն

Մենք կարևորում ենք կորպորատիվ էթիկան և բարձր ենք գնահատում ազնվությունն ու բարեվարքությունը:

Quotes

Ստեղծագործական միտք

Ստեղծագործական միտքը դիզայնի և ճարտարապետության ոլորտի կարևորագույն տարրերից մեկն է: Ինչ վերաբերում է Futuris-ին, ապա կաղապարներից դուրս մտածելը մեր թիմի գաղտնի բաղադրիչն է: Futuris-ի մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում։

Quotes

Նորարարություն

Նորարարական գաղափարների շարունակական ներդրումը մեր ընկերության համար կենսական նշանակություն ունի: Տքնաջան աշխատանքը և բացառիկ որակը մեր թիմի իրական բնութագրերն են։

Quotes

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Մեր ընկերությունը ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր զգացում: Մենք փորձում ենք նպաստել սոցիալական և բնապահպանական ոլորտների տարբեր ասպեկտների բարելավմանը։

Մենք փորձում ենք պահպանել ՄԱԿ-ի կայուն զարգացման երեք նպատակները և իրականացնել դրանք մեր աշխատանքների միջոցով։ Դրանք հետևյալն են՝

1 Որակյալ կրթություն ,

2 Բարեխիղճ աշխատանք և տնտեսական աճ ,

3 Պատասխանատու սպառում։

Ի վերջո, շարունակական զարգացումը մեր կարևորագույն նպատակներից մեկն է: Futuris-ում մենք որակյալ կրթություն ենք տրամադրում (վերապատրաստման ծրագրեր, պրակտիկա) բոլոր աշխատակիցների համար՝ նրանց հմտությունները առավել զարգացնելու նպատակով: Այս մարտավարության միջոցով մենք բարձրացնում ենք զբաղվածության մակարդակը և նպաստում տնտեսական աճին:

Մեր նպատակները շատ են, բայց առաջնայինը այնպիսի նախագծերի կազմումն է, որոնք կապահովեն մարդկանց գործունեության տարածքի կատարյալ հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը։ Մեզ համար կենտրոնական և կարևորագույն բաղադրիչը հարմարավետությունն է, որը յուրօրինակ ոճի և էլեգանտության հետ միասին կարդարացնի հաճախորդների սպասելիքները։